-
04.10.2020|
13:41
Սիրիան զգուշացնում է Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը՝ ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը փոխանցել է SANA գործակալությունը:
-
04.10.2020|
13:34
Առավոտյան մոտ 7։30-ից Ստեփանակերտը հրետակոծվում է։ Լսվել է 20 պայթյուն: Գրեթե անդադար հնչում է օդային տագնապի ազդանշանը։ Քաղաքի մի մասը հոսանքազրկվեց, 40 րոպե անց հոսանքի մատակարարումը վերականգնվեց։
-
04.10.2020|
13:32
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը. «Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ: Հակառակորդի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման»:
-
04.10.2020|
11:53
Կռիվների 6-րդ օրը Հայաստանի ՊՆ նախարարությունը հաղորդեց, որ ակտիվ մարտեր հետևակի մասնակցությամբ Ղարաբաղում հիմա չկա՝ կողմերը շարունակում են հրաձգությունը հրանոթներով ու դրոններով: Թուրքիայյի նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը կռվելու է մինչև հաղթական ավարտ:
-
04.10.2020|
11:47
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սիրած վարձկանները ընդլայնում են իրենց գործունեության դաշտը:
-
03.10.2020|
09:52
Ղարաբաղում կռիվների 5-րդ օրը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները կոչ արեցին ադրբեջանցիներին ու հայերին դադարեցնել կրակը, բայց Թուրքիայի նախագահը նրանց պատասխանեց, որ իրենց կոչերը տեղին չեն: Կռվող կողմերը ևս կոչերը դեռ չեն լսում:
-
02.10.2020|
11:47
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հոկտեմբերի 1-ին համատեղ հայտարարություն են արել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են մասշտաբային մարտական գործողությունները:
-
02.10.2020|
01:02
Պատերազմի ժամանակ ընդունված չէ ներքին տարաձայնություններով զբաղվելը։ Բայց համոզված ենք, որ շատերն են կիսում մեր տեսակետը. այն, ինչն Արցախում սկսվեց սեպտեմբերի 27-ին, նաև Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի «անհասկանալի» քաղաքականության հետևանքն էր։
-
02.10.2020|
00:54
Ադրբեջանի ղեկավարությունն Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունը, հարձակողական գործողությունների օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
-
02.10.2020|
00:39
Ամեն պատերազմ ունի իր յուրօրինակությունը, սկիզբն ու ընթացքը, ավարտի նախապայմանները: 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվածը առանձնահատուկ պատերազմ է դարձնում ոչ միայն փաստը, որ մենք մենակ կռվում ենք Թուրքիայի (բնակչությունը 2019-ին՝ 83154992) ու Ադրբեջանի (բնակչությունը 2019-ին՝ 10490428) դեմ, այլև պատերազմի նպատակը: